Կարևոր իրադարձություններ

Հռոմի Պապը աբորտները համեմատել է նացիստների հանցագործությունների հետ

17 Հունիս, 2018 16:00
Հռոմի Պապը աբորտները համեմատել է նացիստների հանցագործությունների հետ

Հռոմի Պապ Ֆրանցիսկը դատապարտել է աբորտները՝ դրանք նացիստական Գերմանիայում կիրառվող Եվգենիկայի հետ համեմատելով,– գրում է Chicago Tribune-ը։

«Անյցլա դարում ողջ աշխարհը ցնցված էր այն բանից, ինչ անում էին նացիստները, որպեսզի մաքրեն ռասան։ Այսօր մենք նույնն ենք անում, բայց՝ սպիտակ ձեռնոցներով»,– հայտարարել է Ֆրանցիսկը՝ Իտալիայում Ընտանեկան ֆորումի ժամանակ։

Այդպիսով Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նաև դեմ է արտահայտվել նախածննդյան հղիության թեստերին, որոնցով որոշվում են պտղի զարգացման կամ գենետիկ խանգարումների հետ կապված խնդիրները։

Ֆորումի ժամանակ Հռոմի Պապը կոչ է արել երեխաներին ընդունել այնպես, ինչպես նրանց «Աստված է տալիս»։

Ներկայումս Եվրոպայի երկու պետություններում՝ Վատիկանում և Մալթայում աբորտներն ամբողջովին արգելված են։

Եվգենիկան ուսմունք է մարդկային ցեղի (նրա ժառանգական հատկանիշների) լավացման մասին։ Եվգենիկայի խնդիրն է ակտիվ ազդել մարդու էվոլյուցիայի վրա, կատարելագործել նրա բնույթը, նպաստել տաղանդի ժառանգմանը և հնարավորին չափ սահմանափակել ժառանգական հիվանդությունների փոխանցումը հետագա սերունդներին։

 

Լրահոս

Դիտել ավելին