Կարևոր իրադարձություններ

Menu.am-ի հիմնադիրը ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից ու իր կառավարությունից

17 Հունիս, 2018 10:25
Menu.am-ի հիմնադիրը ներողություն է խնդրել Նիկոլ Փաշինյանից ու իր կառավարությունից

Menu.am ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը սխալ է հասկացել կառավարության այսօրվա որոշումը:

«Շատ ուրախ եմ, որ ինձ հետ կապվեցին կառավարությունից շատ բարձր մակարդակով՝ մի քանի հոգի, նախարարներ ու ավելի բարձր պաշտոնյաներ, փորձեցին հասկանալ, թե որն է իմ մտավախությունը: Անկեղծ ասած, ես հիմա պետք է ներողություն խնդրեմ Նիկոլ Փաշինյանից ու իր կառավարությունից, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել իրականում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Քերոբյանը:

Բարձրացրած աղմուկի համար նա ներողություն խնդրեց, միաժամանակ ուրախություն հայտնեց, որ կառավարությունը զգայուն է տնտեսվարողների խնդիրների նկատմամբ, շնորհակալություն հայտնեց՝ իր համար հարցը հստակեցնելու համար, առաջարկեց «խառը» գրվածը խմբագրել ու պարզեցնել:

 

Լրահոս

Դիտել ավելին