Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է ընկել գեներալ Մանվելի ձերբակալության լուրից

17 Հունիս, 2018 00:10
Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է ընկել գեներալ Մանվելի ձերբակալության լուրից

Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է: virtualaz.org, անդրադառնալով այսօր ԱԱԾ աշխատակիցների կողմից ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի ձերբակալությանը, գրել է, որ Հայաստանում ձերբակալել են «ադրբեջանական հողերի գլխավոր զավթողին»:

«Մանվել Գրիգորյանի դեպքում դա վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործությանը (նախնական դավադրության միջոցով մի խումբ անձանց կողմից հրազենի անօրինական ձեռքբերում եւ պահում): Կալանավորումը տեղի է ունեցել ԱԱԾ-ի կողմից ստացված գործառնական տվյալների վերամշակման մասով: Քանի որ Գրիգորյանը Հայաստանի խորհրդարանի պատգամավոր է, Ազգային անվտանգության խորհուրդը Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել են, որ կալանավորումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն (կարգավորում է խորհրդարանի անձեռնմխելիության հարցերը)»,-գրել է ադրբեջանական կայքը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի ձերբակալության հիմքերին, ադրբեջանական Haqqin.az-ը հոդվածը եզրափակել է հետեւյալ կերպ.

 

Լրահոս

Դիտել ավելին