Կարևոր իրադարձություններ

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու իր աջակիցները նստացույց են հայտարարել

17 Հունիս, 2018 00:22
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու իր աջակիցները նստացույց են հայտարարել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու իր աջակիցները նստացույց են հայտարարել: Նրանք ասում են, որ այլ ելք չունեն եւ նստացույցը կշարունակեն այնքան, ինչքան պահանջվի: Կարեն Գրիգորյանն ասաց, որ վաղը, ժամը 12-ին հրավիրված է մարզպետի մոտ: Հավաքվածներին ու լրագրողներին նա ասաց, որ գիշերը հրապարակում է անցկացնելու: Վաղը կգնա, մարզպետի հետ կհանդիպի ու նորից հետ կգա իր աջակիցների մոտ:

Հիշեցնենք՝ երեկվանից Էջմիածին քաղաքում հավաքներ են ընթանում, որոնց մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Այսօր արդեն բողոքի ակցիաներ կազմակերպեցին նաեւ քաղաքապետի կողմնակիցները: 

Իսկ այսօր երեկոյան քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակ  հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իրավիճակը հատում է վերահսկելիության սահմանը եւ իրենք ակնկալում են այս հարցում վարչապետի աջակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին