Կարևոր իրադարձություններ

Ունենք Ձեր աջակցության կարիքը. բաց նամակ Էջմիածնի քաղաքապետից՝ ՀՀ վարչապետին

16 Հունիս, 2018 21:23
Ունենք Ձեր աջակցության կարիքը. բաց նամակ Էջմիածնի քաղաքապետից՝ ՀՀ վարչապետին
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով միջամտել քաղաքում վերջին օրերին կատարվող իրադարձություններին, որոնք արդեն անցնում են վերահսկելիության սահմանը: Բաց նամակը՝ ստորև.
 
«Հարգելի´ պարոն վարչապետ.Դիմում եմ Ձեզ ոչ միայն իմ, այլեւ բազում էջմիածնեցիների անունից: Մեր քաղաքում ստեղծված իրավիճակը սպառնում է վերածվել անվերահսկելիի:
 
Ունենք Ձեր աջակցության կարիքը, ակնկալում ենք Ձեր հստակ հանձնարարությունը ոստիկանությանը,
որպեսզի աջակցեն քաղաքում կարգուկանոնի պահպանման հարցում:
 
Հունիսի 14-ին Էջմիածնում անցկացվեց հանրահավաք իմ հրաժարականի պահանջով: Մենք իրազեկումն ընդունեցինք ի գիտություն, չնայած, որ ներկայացված էր օրենքի խախտումներով:
 
Մենք որեւէ կերպ չխանգարեցինք հանրահավաքի անցկացմանը:
 
Նույն այդ անձինք դիմել են նաեւ հունիսի 22-24-ը հանրահավաքի անցկացման համար: Իսկ այսօր` հունիսի 16-ին օրինական արտոնված հանրահավաքի թույլտվություն ունեին քաղաքապետ կարեն Գրիգորյանին աջակցողները:
 
Եվ հակառակ դրան, նույն այն անձինք, ովքեր կազմակերպել էին հունիսի 14-ի հանրահավաքը, երեկ ամբողջ օրը փակ են պահել Էջմիածնի փողոցները` հնարավորություն չտալով մեզ իրազեկել հանրությանը հանրահավաքի մասին, այսօր առավոտվանից էլ Էջմիածնում փողոցներ են փակում եւ հենց հիմա էլ քաղաքի հրապարակում են` այն վայրում, որտեղ օրինական հանրահավաքի թույլտվություն ունեն իմ կողմնակիցները:
 
Սա բացահայտ սադրանք է, բախման փորձ, որին, իհարկե, մենք չենք գնա, սակայն, ինչպես նշեցի` ունենք Ձեր աջակցության կարիքը»:
 

Լրահոս

Դիտել ավելին