Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրության մասնակիցների կազմը լինելու է նախորդ՝ 2017 թ. ընտ­րությանը համարժեք. անխուսափելին ձևավորվում է․«Ժամանակ»

16 Հունիս, 2018 09:24
Արտահերթ ընտրության մասնակիցների կազմը լինելու է նախորդ՝ 2017 թ. ընտ­րությանը համարժեք. անխուսափելին ձևավորվում է․«Ժամանակ»

«Չնայած արտահերթ ընտ­րության օրակարգային հարցի շուրջ առարկայական քննարկումների դեռևս բա­ցակայությանը, աներկբա է, որ իրադարձությունները զարգանում են այդ ընտրու­թյան անխուսափելիության տրամաբանությամբ, և հարցն ընդամենը ժամկետն է: Մյուս կողմից՝ կարծես թե, կասկած չկա, որ արտահերթ ընտրությունը չի լինի ավելի շուտ, քան ուշ աշունը, և դա լավագույն դեպքում:


Կառավարության ծրագրում նշված է առավելագույնը մեկ տարվա ընթացքում, թեև  ավե­լի ուշ լինելու դեպքում հազիվ թե որևէ մեկն առարկի, եթե պայմանավորվածությունը լինի հստակ: Այսպես, թե այնպես, ակնհայտ է, որ արտահերթ ընտրությունն առնվազն միջ­նաժամկետ խնդիր է, ինչն իր հերթին առաջ է բերում մի հարց, որն այնքան էլ քննարկ­ված կամ դիտարկված չէ: Ընտ­րության մասնակից ուժերի կազմը:

Գրեթե կասկած չկա, որ այդ ընտրության մասնակիցների կազմը նվազագույնը լինելու է նախորդ՝ 2017 թվականի ընտ­րությանը համարժեք՝ թե´ խորհրդարան անցածների, թե´ չանցածների մասով:

Սակայն մեծ է հավանականությունը, որ կլինեն մասնակից նոր ուժեր և հին ուժերի նոր ֆորմատներ: Առնվազն այն, որ նոր մասնակից կլինի ժիրայր Սեֆիլյանն իր թիմով, երևի թե կասկածից վեր է: Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե արդյո՞ք այս­տեղ կլինի միավորում, օրինակ, նախկին ՕՐՕ դաշինքի և Սամվել Բաբայանի հետ: Համենայնդեպս, այս ուժերը, դատելով նույնիսկ մամուլի հրապարակումներից և տա­րաբնույթ կանխավարկածնե­րից, դեռևս 2016 թվականի հուլիսյան զարգացումներից են որոշակի գործակցային տիրույ­թում: Ի դեպ, մամուլի այդ հրա­պարակումները չեն հերքվել: Դաշինքները գրեթե անխուսա­փելի են արտախորհրդարանական մյուս ուժերի պարագա­յում, քանի որ հակառակ դեպ­քում գրեթե բոլորը կունենան 5 տոկոսը հաղթահարելու խնդիր, և գուցե նույնիսկ 3 տո­կոսը, հաշվի առնելով բազմա­զանությունը, և եթե նույնիսկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխություններով նվազեցվի անցողիկ շեմը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին