Կարևոր իրադարձություններ

Միաձայն տնօրենի պաշտոնում տեսնում են Ասոյանի որդուն. «Փաստ»

16 Հունիս, 2018 08:55
Միաձայն տնօրենի պաշտոնում տեսնում են Ասոյանի որդուն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը հունիսի 12-ի համարում անդրադարձել էր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի թափուր պաշտոնի համար արդեն երեք ամիս շարունակվող պայքարին: Խնդիրն այն է, որ հիվանդանոցի նախկին տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի մահից հետո այդ պաշտոնը զբաղեցնելու ցանկություն ունի կրտսեր Ասոյանը, սակայն մեր տեղեկություններով՝ նորանշանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դեմ է «ժառանգության սկզբունքով» պաշտոնների նշանակմանը: Ասել է թե՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Վիգեն Ասոյանին նշանակելուն դեմ է:

 

Լուրի հրապարակումից հետո նաև հիվանդանոցի կոլեկտիվի տեսակետը ներկայացնելու համար «Փաստի» լրագրողն այցելեց հիվանդանոց:

Մեզ հետ զրույցում մասնավորաբար հիվանդանոցի լաբորատոր ծառայության ղեկավար Զարուհի Գևորգյանն ասաց, որ կոլեկտիվը վաղուց իր հստակ դիրքորոշումը ունի և միաձայն որոշում են կայացրել տնօրենի պաշտոնում տեսնել Վիգեն Ասոյանին: «Մենք շատ ուզում, հորդորում և խնդրում ենք, որ մեր կարծիքն անպայման լսեն և որոշում ընդունելուց չանտեսեն կոլեկտիվի կարծիքը: Մեզ մոտ նաև ժողով ենք հրավիրել, որի ժամանակ որոշում ենք կայացրել բաց նամակով դիմում-խնդրանք ներկայացնել առողջապահության նախարարությանը: Դիմումին կից կներկայացնենք նաև կոլեկտիվի անդամների ստորագրությունները: Նշեմ նաև, որ մենք քիչ չենք, մոտ 200 հոգանոց անձնակազմ ենք: 20 տարի մեր կոլիկտիվը մեկ ընտանիքի նման է աշխատել: Մենք ունենք մեր նիստ ու կացը, մեր կողմից որդեգրած ծրագրերը և շատ կցանկանանք, որ նույն ոճով, ինչպես նախկինում, հիմա էլ մեկ մարդու նման շարունակենք աշխատել նաև ապագայում, ինչպես նաև իրականացնենք մեր առջև դրվող բոլոր պարտականությունները: Բայց որպեսզի կոլեկտիվը միահամուռ կերպով կարողանա աշխատել, մենք մեր կոլեկտիվով միայն մեկ ղեկավար ենք տեսնում՝ Վիգեն Ասոյանին»,- ասաց Զ. Գևորգյանը

Նշենք նաև, որ հիվանդանոցի կոլեկտիվը խմբագրությանն է փոխանցել նաև առողջապահության նախարարին ուղղված նամակը, կոլեկտիվի անդամների ստորագրությամբ: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին