Կարևոր իրադարձություններ

Ընտրությունները՝ սեպտեմբերի վերջին. ԸՕ-ի ընդունումից հետո Փաշինյանը հրաժարական կտա. «Ժամանակ»

16 Հունիս, 2018 08:38
Ընտրությունները՝ սեպտեմբերի վերջին. ԸՕ-ի ընդունումից հետո Փաշինյանը հրաժարական կտա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրությունները կազմակերպել սեպտեմբերի վերջին: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները խորհրդարան կբերեն առաջիկա օրերին՝ այն հաշվարկով, որ մինչև խորհրդարանի պաշտոնական արձակուրդի մեկնարկը՝ հուլիսի 15-ը, խորհրդարանը ընդունի այն:

 

Օրենսգրքի ընդունումից անմիջապես հետո Փաշինյանը հրաժարական կտա՝ նախաձեռնելով խորհրդարանի լուծարման գործընթացը: Իսկ որպեսզի որևէ այլ խորհրդարանական խմբակցություն չհամարձակվի սեփական թեկնածու առաջադրել, Փաշինյանը կոչով կդիմի ժողովրդին՝ պաշտպանելու հեղափոխության նվաճումները:

Նման շտապողականությունը պայմանավորված է գիտակցությամբ, որ հեղափոխական էյֆորիան անցնում է, իսկ խնդիրները մնում են չլուծված:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, սակայն ընտրությունները ավարտված կլինեն սեպտեմբերի վերջին, իսկ հոկտեմբերին հանգիստ կկազմակերպվի գագաթնաժողովը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին