Կարևոր իրադարձություններ

Վերջին շրջանում Իսրայելում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը․«Հրապարակ»

16 Հունիս, 2018 09:40
Վերջին շրջանում Իսրայելում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջին շրջանում Իսրայելում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը, տուրիստների քանակն աճել է, իսրայելական ավիաընկերություններից մեկը՝ հայկական ինքնաթիռներին զուգահեռ, շաբաթը մեկ թռիչք է անում, տոմսերն էժան են, եւ օդանավը միշտ լիքն է։ Իսրայելցիներն ուզում են Հայաստանում տեսնել ամեն ինչ, բայց հատկապես՝ Ամբերդը․ ոչ մի տուր առանց Ամբերդի չի լինում»,- ասաց տուրագենտներից մեկը։ Ինչո՞վ է բացատրվում այդ հետաքրքրությունը, ի՞նչ են անում այնտեղ։ «Շրջում են երկար, ուսումնասիրում, բարձրանում բերդի պարիսպների վրա։ Կան տուրիստներ էլ, որ հետաքրքրված են հայոց ցեղասպանության հարցերով եւ գալիս են՝ ցեղասպանության թանգարան այցելելու»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին