Կարևոր իրադարձություններ

Վարձով է տվել երեք անշարժ գույք ու 3 միլիոնի եկամուտ ունեցել. «Փաստ»

15 Հունիս, 2018 10:27
Վարձով է տվել երեք անշարժ գույք ու 3 միլիոնի եկամուտ ունեցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: 

Ըստ հայտարարագրի՝ նա վարձակալությամբ տրված մի քանի տարածքներ ունի: Հարությունյանն ունի չորս անշարժ գույք՝ առանձնատուն, երկու հասարակական նշանակության շինություն և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, որից երեքը նա տվել է վարձակալությամբ: 

Ունեցել է նաև փոխառություններ՝ 2953 եվրո, 4 հազար ԱՄՆ դոլար ու 4 միլիոն 500 հազար դրամի չափով: Դրամական միջոցներ չի հայտարարագրել:

Պաշտոնյայի տարեկան եկամուտները կազմել են 10 միլիոն 869 հազար դրամ, որից 3 միլիոն 831 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարն է, 6 միլիոն 406 հազար դրամը աշխատավարձ, իսկ 603 հազար դրամն էլ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին