Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ գիտի Facebook-ը ձեր մասին

15 Հունիս, 2018 00:23
Ի՞նչ գիտի Facebook-ը ձեր մասին

Սարքի մասին տեղեկություններ. օպերացիոն համակարգեր, ծրագրային տարբերակներ, մարտկոցի լիցքավորման մակարդակ, բջջային ազդանշանի հզորություն, ֆայլերի համար առկա պահեստային տարածություն, բրաուզերի տեսակներ, ծրագրերի և ֆայլերի տեսակներ և անվանումներ, փլագիներ:

Գործառնությունների մասին տեղեկատվություններ. տեղեկատվություն սարքի գործունեության և գործողությունների մասին, օրինակ, արդյոք պատուհանը բա՞ց է, կամ ՝ գտնվո՞ւմ է ֆոնային ռեժիմում, մկնիկի շարժումները (սա օգնում է մարդկանց տարբերակել բոտերից):

Նույնականացումներ. յուրահատուկ նույնականացնող սարքեր, սարքի ID և այլ նույնականացումներ, ներառյալ՝ խաղեր, ծրագրեր կամ անձնական հաշիվներ, ընտանեկան սարքավորումների ID-ները:

Սարքի ազդանշանները. Bluetooth-ի ազդանշաններ և տեղեկություններ Wi-Fi-ի, ռադիոհաղորդիչների և շարժական աշտարակների, բջջային կայանների մասին:

Տեղեկատվություն սարքի կարգավորումների մասին. տեղեկատվություն, որ օգտատերը կարող է իմանալ միայն կարգավորումներ մուտք գործելու միջոցով, օրինակ՝ գեոլոկացիա, տեսախցիկի կարգավորումներ և լուսանկարներ:

Ցանց և հաղորդակցություն. բջջային օպերատորի կամ օգտատիրոջ մատակարարի անունը, լեզուն, ժամային գոտին, բջջային հեռախոսի համարը, IP հասցեն, կապի արագությունը և որոշ դեպքերում՝ նույն ցանցին միացած մոտակա սարքերը:

Cookie-ֆայլեր. տեղեկատվություն сookie-ֆայլերից, որոնք պահպանվում են սարքավորման կարգավորումներում, օրինակ՝ ID-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Facebook-ը իր օգտատերերի մասին հավաքագրում է անձնական բազմաթիվ տեղեկատվություններ: Օրինակ՝ սոցցանցը հավաքագրում է բոլոր հավանումները (like-երը), որ դրել եք դուք, ինչպես նաև հիշում է ձեր կիսած բոլոր նյութերը: Այն վերլուծում է ձեր բոլոր հավանումներն ու կիսված նյութերը: Սոցցանցի բազաներում միշտ պահպանվում են ձեր բոլոր անձնական հաղորդագրությունները:

Ձեր կողմից ջնջված բոլոր հաղորդագրությունները, նկարները, գրառումները և մեկնաբանությունները միշտ մնում են սոցցանցի սերվերներում, որքան էլ վաղ դուք ջնջած լինեք դրանք: Facebook-ը հիշում է նաև բոլոր հավանումներն ու կիսումները (share) Instagram և WhatsApp սոցցանցերում։ Հիշեցնենք, որ վերջիններս պատկանում են Facebook-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին