Կարևոր իրադարձություններ

Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել սիրիական Մանբիջի հարցում

14 Հունիս, 2018 20:29
Թուրքիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել սիրիական Մանբիջի հարցում

Սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը վերջնական համաձայնության է եկել «ճանապարհային քարտեզի» շուրջ ու համաձայնության եկել ձևավորված փաստաթուղթն ուղղել երկու երկրների բարձր պետական մարմիններին, նման հայտարարություն է տարածել թուրքական ԶՈւ-ի թվիթերյան պաշտոնական էջը։

  Հայտնի է, որ համաձայնությունը ձեռք է բերվել հունիսի 12-13-ը Գերմանիայում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ, որոնց մասնակցել են բարձրաստիճան ամերիկացի և թուրք զինվորականներ։ 

 Նշվում է, որ թեմայի վերաբերյալ առանձին հեռախոսազրույց են ունեցել նաև Թուրքիայի ԶՈւ-ի ԳՇ պետն ու ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գործողության հրամանատարը։ 

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կյանքի կոչել սիրիական Մանբիջի վերաբերյալ Թուրքիայի հետ մշակած ռազմական ծրագիրը։   Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են սիրիական Մանբիջում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզը»։

 

Լրահոս

Դիտել ավելին