Կարևոր իրադարձություններ

Բրիջիթ Մաքրոնի դուստրը առաջին անգամ անկեղծորեն պատմել է 65-ամյա մոր և Ֆրանսիայի նախագահի հարաբերությունների մասին

14 Հունիս, 2018 19:35
Բրիջիթ Մաքրոնի դուստրը առաջին անգամ անկեղծորեն պատմել է 65-ամյա մոր և Ֆրանսիայի նախագահի հարաբերությունների մասին

Մեկ տարի առաջ, երբ երիտասարդ Էմանուել Մաքրոնը ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, ուշադրության կենտրոնում հայտնվեց նրա կինը՝ Բրիջիթը, ով 24 տարի մեծ է ամուսնուց՝ գրում է ofigenno.com-ը:

Թեպետ Մաքրոնի հակառակորդները մինչև այժմ էլ ակտիվորեն քննադատում են զույգին, սակայն նրանք միանգամայն երջանիկ տեսք ունեն: Դա հաստատում է նաև Բրիջիթի դուստրը՝ Տիֆանի Օզյերը:

34-ամյա իրավաբան Տիֆանին պատմել է, որ մոր և նրա երկրորդ ամուսնու հարաբերությունները լավ չեն, ինչպես նկարագրվում է մամուլում. դրանք գերազանց հարաբերություններ են: Չնայած իր մշտական զբաղվածությանը՝ Ֆրանսիայի նախագահը միշտ էլ ժամանակ է գտնում իր երկրորդ կեսի համար:

«Դա հենց այն է, ինչի մասին երազում է ցանկացած կին»,- ասել է Տիֆանին: Մոր և Էմանուել Մաքրոնի հարաբերությունների մասին նա տեղեկացել է ավագ դպրոցում: «Երբ ես իմացա նրանց սիրավեպի մասին, ես կասկած չունեի, որ դրանք լուրջ հարաբերություններ են: Էմանուելը դա ապացուցում է իր պահվածքով: Երբ նրանք միասին են, աշխարհն ասես դադարում է գոյություն ունենալ նրանց համար»,- ասել է Տիֆանին՝ հավելելով, որ նրանք, ովքեր քննադատում են իր մորը, պարզապես նախանձում են նրանց:

 

Լրահոս

Դիտել ավելին