Կարևոր իրադարձություններ

«Ռուսաստանում խաղալու համար ինձ առաջարկում էին խելահեղ գումարներ։ Ես հրաժարվեցի». Մխիթարյան

14 Հունիս, 2018 19:09
«Ռուսաստանում խաղալու համար ինձ առաջարկում էին խելահեղ գումարներ։ Ես հրաժարվեցի». Մխիթարյան

Р-Спорт-ի լրագրողները Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքն են հարցրել այն մասին, թե ի՞նչն է պատճառը, որ Ռուաստանում երկար ժամանակ չկան ֆուտբոլիստներ, որ փայլում են եվրոպական ակումբներում, կամ՝ հավաքականի կնետրոնական դեմքն են:

«Պատճառները շատ են: Սելեկցիոներների վատ աշխատանքը, խաղացողների ոչ այնքան ճիշտ մտածողությունը, ակումբներում աշխատող մասնագետների ոչ շատ բարձր մակարդակը: Ես գիտեմ ակումբներ, որտեղ ֆուտբոլիստների հետ աշխատում են ոչ ֆուտբոլային գործիչներ: Ես գիտեմ ֆուտբոլիստների, ովքեր ֆուտբոլում տեսնում են միայն լավ գումար վաստակելու հնարավորություն: Եվ ֆուտբոլային այս վերաբերմունքի հետ մեկտեղ՝ առաջընթացի ցանկությունը անհետանում է: Փաստորեն, գլոբալ խնդիր է:

Ես նույնպես կարող էի մնալ Հայաստնում, վաստակել մի քանի դոլար, ապրել հարազատներիս ու բարեկամներիս, ծնողներիս հետ, անընդհատ չլինել տարբեր երկրներում: Բայց ամեն մարդ պետք է ունենա երազանք, նպատակ, որին պետք է հասնել:

Եթե դու անընդհատ աշխատում ես, անընդհատ փորձում ես լինել էլ ավելի լավը, փողը այսպես թե այնպես լինում է: Ես երբեք չեմ խաղացել ֆուտբոլ գումար վաստակելու համար: Ռուսաստանում խաղալու համար ինձ առաջարկում էին խելահեղ գումարներ: Ես հրաժարվեցի: Ասացի, որ ուզում եմ խաղալ Եվրոպայում, և փողը երկրորդական է»,- նշել է Մխիթարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին