Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի կոչը Թուրքիային և սիրիական հակամարտության մյուս կողմերին

14 Հունիս, 2018 18:31
Ռուսաստանի կոչը Թուրքիային և սիրիական հակամարտության մյուս կողմերին

Հունիսի 14-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ Կրեմլը կոչով դիմել է սիրիական հակամարտության մեջ ներգրավված կողմերին։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է իսրայելական «İsrael Hayom» պարբերականը։ Տեղեկացվում է, որ Կրեմլը այս առթիվ հատուկ ուղերձ է հղել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Իսրայելի իշխանություններին՝ խնդրելով ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, Սիրիայի հետ կապված խնդիրներ չստեղծել։

«2018թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգային և անձնական հպարտության նախագիծն է։ Այդ պատճառով Պուտինը չի ցանկանում, որ սիրիական ճգնաժամը ամենաչնչին ստվեր գցի առաջնության վրա», -գրում է աղբյուրը։

Նշվում է նաև, որ Պուտինը այս առթիվ անձամբ զգուշացրել է նաև Ուկրաինային։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը նշել է, որ Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում աշխարհի առաջնության օրերին նկատվող սադրիչ զինված գործողությունները կարող են սպառնալիք ստեղծել Ուկրաինայի պետականության համար։

 

Լրահոս

Դիտել ավելին