Կարևոր իրադարձություններ

Օղու շշի մեջ լցրել է տարբեր տեսակի դեղահաբեր և սպանել

14 Հունիս, 2018 18:10
Օղու շշի մեջ լցրել է տարբեր տեսակի դեղահաբեր և սպանել

Հունիսի 12-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1982 թ. ծնված Արթուր Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր տանը մահացել է քեռին՝ 1954 թ. ծնված Ռուդիկ Ավետիսյանը:

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 13-ին, ժամը 23.15-ին, բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Արուսյակ Շ.-ն եւ հաղորդում տվել, որ ինքը հունիսի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Ռ.Ավետիսյանի տանը, սպանելու նպատակով, օղու շշի մեջ լցրել է «Ազալեպտին», «Տրիֆտազին», «Ցիկլադոլ» եւ «Հոլեպիրիդոլ» տեսակի դեղահաբեր, ապա տնից վերցնելով բջջային հեռախոս՝ լիցքավորման սարքով, եւ գրպանի ծալովի դանակ, հեռացել է:

Հանգամանքները պարզվում են:

Քննությունը շարունակվում է:

 
 

Լրահոս

Դիտել ավելին