Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների երևանյան փուլը

14 Հունիս, 2018 17:00
Ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների երևանյան փուլը

Երևանի քաղաքապետարանում ամփոփվել է «Տարվա լավագույն ուսուցիչ» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի երևանյան փուլը:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթին մասնակցել է նախապես որոշակի չափորոշիչներով ընտրված 8 ուսուցիչ: Լավագույններին ընտրելու համար շուրջ մեկ ամիս կազմակերպվել են կլոր սեղան-հանդիպումներ, բաց դասեր և այդ ուսուցիչների կողմից ընտրված թեմատիկ դասեր: Գնահատող հանձնաժողովում ընգրկված են եղել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության, կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ:
Առավելագույն միավորներով Երևանի «Տարվա լավագույն ուսուցիչ» է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ա. Սախարովի անվան հ. 69 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Հռիփսիմե Ավագյանը, իսկ Ալ․Պուշկինի անվան հ․8 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Ռոզա Զաքարյանը կմասնակցի ԿԳ նախարարությունում կազմակերպվելիք «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանրապետական փուլին:
Երևանի «Տարվա լավագույն դաստիարակ» է ճանաչվել «Երևանի հ.109 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի երաժշտության դաստիարակ Գոհարիկ Կարճիկյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին