Կարևոր իրադարձություններ

Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

14 Հունիս, 2018 14:50
Գերմանական կազմակերպությունները կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանիայի հասարակական կազմակերպություններն իշխանություններին կոչ են արել ժամանակավորապես դադարեցնել Թուրքիային զենքի մատակարարումը, գրում է ermenihaber.am-ը։

«HSFK», «BICC», «INEF», «IFSH» անվտանգության հետազոտության ինստիտուտների կողմից համատեղ հրապարակված «Խաղաղության վերաբերյալ փորձագիտական զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իրականացրած ռազմագործողություններով ոտնահարում է միջազգային իրավունքի դրույթները։ Միաժամանակ կոչ է արվել դադարեցնել Գերմանիայի կողմից Թուրքիային զենք-զինամթերքի վաճառքը:

Զեկույցում նշվել է, որ Գերմանիայի կողմից Թուրքիային վաճառվող զինամթերքն օգտագործվում է Աֆրինի ռազմագործողության ընթացքում, իսկ Սաուդյան Արաբիային վաճառվող զինամթերքը՝ Եմենի դեմ։

«Եթե Գերմանիան իսկապես ցանկանում է միջնորդի դեր ստանձնել, նա պետք է երկարատև խաղաղություն ապահովող քաղաքականություն որդեգրի՝ մի կողմ դնելով կարճաժամկետ շահերը», -ասված է զեկույցում։

Հիշեցնենք, որ Սիրիայի Աֆրին քաղաքում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունների մեկնարկից հետո Գերմանիայում պարբերաբար հնչում են Թուրքիային գերմանական զենքի վաճառքը դադարեցնելու կոչեր։

 

Լրահոս

Դիտել ավելին