Կարևոր իրադարձություններ

Կադրային փոփոխություններ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչություններում

14 Հունիս, 2018 13:10
Կադրային փոփոխություններ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչություններում

Սույն թվականի հունիսի 12-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանը հանդիպեց ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների անձնակազմի հետ և ներկայացրեց նշված ստորաբաժանումների նորանշանակ պատասխանատուներին։

Ոստիկանության պետի հրամանները հրապարակեց ոստիկանության կադրերի բաժնի պետ¸ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը, համաձայն որոնց ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետ¸ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը անձնական նախաձեռնությամբ¸ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից¸ իսկ ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պետի պաշտոնում։ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ¸ ոստիկանության մայոր Անդրեյ Մկրտչյանը ազատվել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել նույն վարչության պետի պաշտոնում։

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը շնորհակալություն հայտնելով ոստիկանության արդեն պաշտոնաթող գնդապետ Աշոտ Հակոբջանյանին երկարամյա անբասիր ու նվիրական ծառայության համար¸ պարգևատրեց նրան հուշանվերով¸ իսկ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչությունների պետերին շնորհավորելով պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ համոզմունք հայտնեց¸ որ նրանք կկարողանան արդարացնել իրենց հանդեպ ցուցաբերված վստահությունը և նոր որակ հաղորդել ոստիկանության գործունեությանն ու հասարակության շրջանում համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը։

Արցախի ոստիկանություն

 

Լրահոս

Դիտել ավելին