Կարևոր իրադարձություններ

Թուրքիան և Իրանը բանակցում են Քանդիլում օպերացիա իրականացնելու հարցում

14 Հունիս, 2018 13:33
Թուրքիան և Իրանը բանակցում են Քանդիլում օպերացիա իրականացնելու հարցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «Haberturk» հեռուստաընկերության հետ զրույցում անդրադարձել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների գլխավոր ռազմաբազայում՝ Քանդիլում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը, գրում է ermenihaber.am-ը։

Հարցազրույցի ընթացքում նա մասնավորապես ասել է.

«Անհրաժեշտ է վերացնել մեր սահմաններին սպառնացող վտանգը։ Մենք ահաբեկիչներին  մաքրելու ենք, որտեղ էլ որ նրանք լինեն, անգամ Իրաքում։ Այժմ մեր զինվորները, հետախուզական ծառայությունը համապատասխան տեխնիկական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ։ Իրանի հետ էլ ենք բանակցություններ վարում։ Նրանց համար էլ վտանգ է ներկայացնում PKK-ի իրանական թևը համարվող «Քուրդիստանի ազատ կյանք կուսակցութունը» (PJAK)»:

 

Լրահոս

Դիտել ավելին