Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ մասնակցում են փրկարարներ, կինոլոգներ ու կամավորներ

14 Հունիս, 2018 10:23
14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները շարունակվում են․ մասնակցում են փրկարարներ, կինոլոգներ ու կամավորներ

Հունիսի 14-ին, ժամը 00:56-ի դրությամբ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հայտարարվել է, որ որոնողական աշխատանքները շարունակվելու են ուժեղացված ռեժիմով:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավոր տեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին