Կարևոր իրադարձություններ

Անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը փոխվել են. Ոստիկանություն

14 Հունիս, 2018 10:05
Անձնագրային ծառայություններում ընդմիջման ժամերը փոխվել են. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018թ.-ից ընդմիջման ժամ է սահմանվել 14.00-15.00: 

Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին