Կարևոր իրադարձություններ

Մենք այս օրերին պետք է շատ զգույշ լինենք. Ժիրայր Սեֆիլյան․ «Հրապարակ»

14 Հունիս, 2018 08:33
Մենք այս օրերին պետք է շատ զգույշ լինենք. Ժիրայր Սեֆիլյան․  «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը. «Երբ վերջին օրերին մեկը մյուսի ետեւից ԱԺ պատգամավորները եւ հատկապես ԲՀԿ-ականները սկսեցին միջնորդություններ ներկայացնել դատարան՝ Ժիրայր Սեֆիլյանին գրավի դիմաց ազատելու պահանջով, արդեն պարզ էր, որ Շուշիի հերոսը շուտով կհայտնվի ազատության մեջ։ Բնականաբար՝ նաեւ իր զինակիցները։ Իսկ Սեֆիլյանին դատարանը 10,5 տարվա ազատազրկում էր սահմանել, նա ընդամենը կրել էր 2 տարվա պատիժ, եւ անգամ անհույս լավատեսները գիտեին, որ նա առնվազն մի քանի տարուց նոր կարող է հայտնվել ազատության մեջ։ Բայց, ինչպես 1998-ին «քաղաքական իրավիճակ» փոխվեց, եւ Դաշնակցության լիդերները, որոնք 3 տարի բանտում էին, մի քանի օրվա մեջ ազատ արձակվեցին, այնպես էլ, գուցե ավելի հիմնավոր պատճառներով, պետք է ազատվեր Սեֆիլյանը։ Սակայն ազատ արձակման պատճառը, անշուշտ, նրա անմեղության հիմքերը չէին, այլ մեր դատավորների քաղաքական հոտառությունը եւ նոր իշխանություններին հաճոյանալու ձգտումը։ Բանտարկյալներն անգամ իրենց ազատ արձակման որոշումը լսեցին նստած՝ հավատարիմ մնալով ողջ դատավարության ընթացքում որդեգրած սկզբունքին։ Սակայն, երբ հնչեց խափանման միջոցը փոխելու որոշումը, ներկաները սկսեցին ծափահարել, շնորհավորել իրար ու ողջագուրվել։ Վերաքննիչ դատարանի մոտ նրանց սպասում էին խանդավառ զինակիցներն ու հարազատները՝ դհոլ-զուռնայով, ծափ-ծիծաղով։ Դատարանի շենքից դուրս եկած Ժիրայր Սեֆիլյանը բարձրախոսով ելույթ ունեցավ եւ ասաց․ «Հետո էլ ասում են՝ հրաշքներ չեն լինում, լինում են․․․ Մենք այս օրերին պետք է շատ զգույշ լինենք, որ մեր գործին չվնասենք․․․ Կուզեի, որ այս հանգրվանը, որպես ընդհանուր պայքարի հանգրվան, ինչպես ապրիլյան օրերին մեր ժողովրդին հաջողվեց, ժողովրդի որոշումով, վարչապետ Փաշինյանի շնորհիվ նաեւ, հնարավորինս անցնցում տեղի ունենա»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին