Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    553,5
    561,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Շուտով կլինեն այլ բացահայտումներ․ Շիրակի նորանշանակ մարզպետ «Հրապարակ»

14 Հունիս, 2018 08:05
Շուտով կլինեն այլ բացահայտումներ․  Շիրակի նորանշանակ մարզպետ «Հրապարակ»

 «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շիրակի 32-ամյա մարզպետ Կարեն Սարուխանյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ Դուք եւս բանակում չեք ծառայել։ «Ճիշտ է։ Չեմ ծառայել՝ հիվանդության պատճառով, կարող եմ ցույց տալ կամիսիայի թղթերը, բայց դա հիվանդություն է, որն իմ աշխատանքին չի խանգարում․․․ եթե շատ եք ուզում, ասեմ՝  տեսողական խնդիր ունեմ՝ աջ աչքիս հետ կապված, կարող եք հարցում անել զինկոմիսարիատից»։ Իսկ ինչի՞ց սկսեցիք մարզի ղեկավարումը։ «Մարդկանց ընդունելությունից»։ Էդ ո՞նց, բա առաջնահերթը կոռուպցիայի դեմ պայքա՞րը չէ, չե՞ք պայքարում։ «Ո՞նց չենք պայքարում․ երեկ չէ՝ առաջին օրը 40-րդ դպրոցի տնօրենին ձերբակալեցինք, շուտով կլինեն այլ բացահայտումներ»։ Ի՞նչ բացահայտումներ․ էլի դպրոցի տնօրեննե՞ր կձերբակալեք։ «Տարբեր՝ կրթության, առողջապահության ոլորտներ։ Ձերբակալելը՝ չեմ կարող ասել․ համապատասխան մարմինները կորոշեն»։ Ցոլակյանին է՞լ եք ստուգելու։ Մի պահ հապաղեց, ապա ասաց․ «Բոլորին ենք ստուգելու»։   

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին