Կարևոր իրադարձություններ

Մեյը համաձայնել Է քննարկել Brexit-ի գործարքի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տալը

13 Հունիս, 2018 23:16
Մեյը համաձայնել Է քննարկել Brexit-ի գործարքի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տալը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել Է քննարկել Brexit-ի ամփոփիչ համաձայնագրի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տրամադրելու հարցը՝ կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոպամետ տրամադրված իր գործընկեր-պատգամավորների աջակցության դիմաց: Այդ մասին BBC հեռարձակող կորպորացիայի եթերում հունիսի 13-ին հայտնել Է կրթության նախկին նախարար Նիկի Մորգանը:

«Վարչապետը հասկացել Է, որ խորհրդարանը ցանկանում Է ամեն պարագայում ձայնի իրական իրավունք ստանալ (Brexit-ի գործարքի շուրջ): Մեզ համար կարեւոր Էր վարչապետից անձնական հավաստիացում ստանալը»,-ասել Է նա, նշելով, որ այսօրվանից խորհրդարանականները կառավարության հետ բանակցություններ կսկսեն այն բանի շուրջ, թե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատին ինչպես երաշխավորել տվյալի հարցի վերաբերյալ արտահայտվելու իրավունքը:

Համայնքների պալատն ավելի վաղ հունիսի 12-ին մերժել Է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բիլլում կառավարության լիազորությունների սահմանափակման վերաբերյալ ուղղումը Brexit-ն իրականացնելիս: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին