Կարևոր իրադարձություններ

ԿԳ նախարարը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

13 Հունիս, 2018 21:29
ԿԳ նախարարը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը փակ հանդիպումներ է անցկացնում Շիրակի պետական համալսարանում: Քննարկվում է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի հարցը:  Նախարարն առանձին խմբերով ընդունում է երկու կողմերի ներկայացուցիչներին, որից հետո հանդիպում կունենա նաև ուսանողների հետ: Նախարարը խոստացավ հանդիպման արդյունքներն ամփոփել լրատվամիջոցների հետ:   Շիրակի պետական համալսարանի մուտքի մոտ հավաքվել են նաև Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի որոշ դասախոսներ և ուսանողներ: Դրսում լարված իրավիճակ է:

 

Լրահոս

Դիտել ավելին