Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    551,5
    559,5

  • RUB

    7,3
    7,55

Կարևոր իրադարձություններ

Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը

13 Հունիս, 2018 20:00
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի հետ առևտրաշրջանառության աճի կարևորությունը

Ռուսաստանը շարունակում է վստահորեն պահպանել առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հաշվի առնելով մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը և տարբեր ուղղություններով մեր համագործակցության մեծ ծավալը՝ կարծում եմ, որ մեր հանդիպումները միշտ պահանջված են: Առաջինը, որ ցանկանում եմ ասել այն է, որ Ռուսաստանը վստահորեն պահպանում է առաջատարի դիրքերը Հայաստանի հետ առևտրաշրջանառության ուղղությամբ: Անցած տարի մեր միջև առևտրաշրջանառությունն ավելացել է ավելի քան 30 տոկոսով, այս տարի էլ աճը շարունակվում է»,- ասաց ՌԴ նախագահը:

Նա ընդգծեց, որ մեծ մասամբ դա տեղի է ունենում ռուսական շուկա հայկական գյուղմթերքի մատակարարման հաշվին: ՌԴ նախագահի խոսքով՝ դրական ազդեցություն է ունենում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: «Հույս ունեմ, որ մենք այս ուղղությամբ կշարունակենք առաջ շարժվել»,- ասաց Պուտինը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին