Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում

13 Հունիս, 2018 19:00
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական հաստատություններում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ հաստատություններն են.

Մոսկվա բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարան` զորային հետախուզության ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 4 տարի:

Միխայլովյան ռազմական հրետանային ակադեմիա (Սանկտ Պետերբուրգ)` մարտավարական համալիրների, օպերատիվ մարտավարական հրթիռների, համազարկային կրակի հրթիռային համակարգերի և հատուկ սարքավորումների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում, հրետանային հետախուզության ստորաբաժանումների կիրառում մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Ռյազանի գվարդիական բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարան` օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Օդատիեզերային պաշտպանության ռազմական ակադեմիա (ք. Տվեր)` միջին հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի մեկնարկային, էներգետիկ և տեխնոլոգիական սարքավորումների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում, միջին հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի նշանացուցման միջոցների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում, ռադիոտեխնիկական միջոցների շահագործում ու ստորաբաժանումների կիրառում մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

ՌԴ ԶՈՒ զորային հակաօդային պաշտպանության ռազմական ակադեմիա (ք. Սմոլենսկ)՝ փոքր հեռահարության բազմալիքային զենիթային հրթիռային համակարգերի շահագործում ու ստորաբաժանումների կիրառում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի մասնաճյուղ (ք. Վոլսկ, Սարատովի մարզ)` զորքերի միացյալ ապահովում, զորքերի (ուժերի) ապահովում հրթիռային վառելիքով ու վառելանյութերով մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Չերեպովեցի ռադիոէլեկտրոնիկայի բարձրագույն ռազմական ինժեներական ուսումնարան՝ հատուկ ռադիոտեխնիկական համակարգեր մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

ՌԴ ՌՕՈՒ ռազմական ուսումնա-գիտական կենտրոն «Ռազմաօդային ակադեմիա»` զորքերի և զենքի կառավարման օդային համակարգերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում, զորքերի և զենքի կառավարման վերգետնյա համակարգերի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում, համակարգված տեխնիկական վերահսկման միջոցների ստորաբաժանումների կիրառում ու շահագործում մասնագիտություններով: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Ս.Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիա՝ բուժական գործ ցամաքային զորքերում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 6 տարի:

Տյումենի բարձրագույն ռազմաինժեներական հրամանատարական ուսումնարան՝ ինժեներական սպառազինության միջոցների ինժեներական ստորաբաժանումների կիրառում ու շահագործում մասնագիտությամբ: Ուսման ժամկետը՝ 5 տարի:

Ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով` միասնական քննությունների արդյունքներով:

Նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Վոլսկի մասնաճյուղ (թիկունքային մասնագիտություններ) ընդունվելու համար դիմորդները քննություն են հանձնում «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» և «Քիմիա» առարկաներից` Բ տարբերակով, իսկ ՌԴ ՊՆ այլ ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար՝ «Ռուսաց լեզու», «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից ` Բ տարբերակով:

Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում:

Դիմորդներն ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող են ստանալ զանգահարելով` (+37410) 29-43-39, 29-45-84, 29-46-83 հեռախոսահամարներով:

 

Լրահոս

Դիտել ավելին