Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    551,5
    559,5

  • RUB

    7,3
    7,55

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր

13 Հունիս, 2018 18:42
Քննարկվել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր

Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և ՀՀ-ում պաշտպանության հարցերով Իտալիայի դեսպանության կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` ք.Մոսկվա):

ՊՆ-ից հայտնում են, որ Պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Միրոյին և ռազմածովային ուժերի կապիտան Պաչիֆիչին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Փոխադարձ շնորհավորանքներ ուղղելով Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, իտալացի գործընկերները կարևորել են Հայաստանի հետ պաշտպանության բնագավառում իրականացվող ակտիվ համագործակցությունը, Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելությունը և ընդգծել փոխգործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին