Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանը Վեհափառին տեղեկություններ է փոխանցել Լեհաստանում քրիստոնեական տարբեր համայնքների վերաբերյալ

13 Հունիս, 2018 18:30
ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանը Վեհափառին տեղեկություններ է փոխանցել Լեհաստանում քրիստոնեական տարբեր համայնքների վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման կապակցությամբ շնորհավորեց պրն. Պավել Չեպլակին՝ փոխանցելով իր բարեմաղթանքները:

Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական սերտ կապերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ դրանք գալիս են դարերի խորքից և պայմանավորված են Լեհաստանում հայկական համայնքի առկայությամբ: 

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ միջեկեղեցական ոլորտում ևս առկա են ջերմ հարաբերություններ ու գործակցություն:

Այնուհետև Լեհաստանի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկություններ փոխանցեց Լեհաստանում քրիստոնեական տարբեր համայնքների վերաբերյալ:Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքին: 


Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին