Կարևոր իրադարձություններ

Ես ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք «Սասնա Ծռերին» չի համարում հանցագործ, առավել ևս՝ ոճրագործ․ Ժիրայր Սեֆիլյան

13 Հունիս, 2018 18:25
Ես ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք «Սասնա Ծռերին» չի համարում հանցագործ, առավել ևս՝ ոճրագործ․ Ժիրայր Սեֆիլյան

Այս օրերին գրեթե ամեն օր քաղբանտարկյալներն ազատության մեջ են լինում: Միշտ էլ հավատացել ենք, որ բոլորը՝ «Սասնա Ծռերը» և մյուսները ազատության մեջ են լինելու:  Այս մասին Վերաքննիչ դատարանից դուրս գալուց հետո ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

«Ինչպես մեր ժողովրդին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ հաջողվեց երկրում անցնցում փոփոխություններ անել, մենք պետք է այս օրերին ևս խոսենք և գործենք հնարավորինս զգույշ: Մենք մեր գործին չենք վնասելու և հաշված օրերի ընթացքում բոլորը կլինեն ազատության մեջ»,- ասաց նա։

«Մեր ցավն ու կարեկցանքը կուզեի հայտնել 2016թ. հուլիսյան իրադարձության, ապստամբության փորձի ժամանակ զոհ դարձածների հարազատներին: Դա բոլորիս ցավն է: Ես ոչ մի կասկած չունեմ, որ ոչ ոք «Սասնա Ծռերին» չի համարում հանցագործ, առավել ևս՝ ոճրագործ, չունեն այն եզրակացությունը, թե տղաները գնացել էին այդ քայլին՝ մարդասպանության նպատակով: Մենք ամենաշահագրգիռ կողմն ենք, որ բացահայտվի, թե այդ սպանություններն ինչպես տեղի ունեցան»,- հավելեց Սեֆիլյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին