Կարևոր իրադարձություններ

Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսներն ազատության մեջ են

13 Հունիս, 2018 14:55
Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսներն ազատության մեջ են

 2018թ․ հունիսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանում  ամբաստանյալներ Գևորգ Սաֆարյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պետրոսյանի, Հրայր Թոփչյանի, Գալուստ Գրիգորյանի,  պաշտպանների կողմից ներկայացված միջոնրդությունը բավարարվեց մասնակի։ Աբաստանյալները  ազատ արձակվեցին ստորագրությամբ երկրից չհեռնալու պայմանով։

Հրայր Թոփչյանին երկու տարի ժամկետով և անհապաղ ազատ արձակել կալանքից և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին, Գալուստ Գրիգորյանին ազատազրկեց 2 տարի ժամկետով և ազատել կալանքից, Ներսես Պողոսյանի նկատմամբ պատիժ սահմանել երկու տարի և կալանքից ազատ արձակել,Սասունիկ Կիրակոսյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի ժամկետով և կալանքից ազատ արձակել։ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ պատիժ նշանակել երկու տարի վեց ամիս ժամկետով և նրան ազատ արձակել կալանքից։

Սեֆիլյանի նկատմամբ պատիժ վերջնական պատիժ նշանակվեց 5 տարի 5ամիս ժամկետով։  Ժիրայր Սեֆիլյանն ազատ արձակվեց կալանքից։  Նրա համար երաշխավորագիր ներկայացրած պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է վճարի 500 հազար դրամ գրավ, որից հետո Սեֆիլյանը կգտնվի ազատության մեջ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին