Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

13 Հունիս, 2018 13:08
ԱՄՆ-ում կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ

Միացյալ նահանգների Միսիսիփի նահանգի սենատոր, հանրապետական կոնգրեսական Ռոջեր Վիքերը օրինագիծ է ներկայացրել կոնգրես և կոչ անում Դոնալդ Թրամփին պատժամիջողներ կիրառել Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք այլ երկրների նկատմամբ, գրում է ermenihaber.am-ը։

Այդ օրինագծում նշվում է, որ Թուրքիայում, Ադրբեջանում, Ղազախստանում, Թուրքմենստանում Ուզբեկստանում, Ուկրաինայում խախտվում են մարդկանց կրոնական ազատությունները,  հիմնարար իրավունքները։

Այդ օրինագծին աջակցություն են հայտնել մի շարք այլ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ։   

Օրինագծում հիշատակվում է ամերիկացի հոգևորական Անդրյու Բրյունսոնը, ով գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեղադրանքով կալանավորվել է Թուրքիայում։ Նրան սպառնում է մինչև 25 տարվա զատազրկում։   

Առաջարկվել է ԱՄՆ-ը մուտք գործելու հարցում որոշ արգելքներ սահմանել թուրք պաշտոնյաների նկատմամբ:  Բացի այդ հնարավոր է, որ Թուրքիայի նկատմամբ կիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ։

 

Լրահոս

Դիտել ավելին