Կարևոր իրադարձություններ

ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

13 Հունիս, 2018 12:44
ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպանը միջնորդություն է ներկայացրել Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Մեսրոպ Մակյանին` իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու վերաբերյալ:

Լուսինե Սահակյանն ասաց, որ Ազգային Ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգմավորներ Նաիրա Զոհրաբյանը և Միքայել Մելքումյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխելու համար, և ներկայացրեց փաստաթուղթը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին