Կարևոր իրադարձություններ

Հայաստանը ողջունում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը․ Բալայան

13 Հունիս, 2018 12:36
Հեղինակ՝ Տիգրան Բալայան
Հայաստանը ողջունում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպումը․ Բալայան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների հունիսի 12-ի պատմական հանդիպումը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Սինգապուրում հունիսի 12-ին տեղի ունեցած հանդիպման ավարտին փաստաթուղթ են ստորագրել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ:

Սինգապուրյան հանդիպումն ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի նախագահների առաջին անձնական հանդիպումն էր պատմության մեջ: Գագաթնաժողովը հնարավոր դարձավ տևական բանակցությունների արդյունքում: Թրամփը Կիմ Չեն Ինի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին