Կարևոր իրադարձություններ

Միջադեպ Տավուշի մարզում․ ծեծել են Բերդ բժշկական կենտրոնի տնօրենին

13 Հունիս, 2018 11:44
Միջադեպ Տավուշի մարզում․ ծեծել են Բերդ բժշկական կենտրոնի տնօրենին

Տավուշի մարզում վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan-com-ը։

Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ի սահմանում, Տավուշ քաղաքի Բերդ բժշկական կենտրոնի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Տավուշ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Մարդանյանի եւ Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա Վարդան Հարությունյանի միջեւ։

Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Հարությունյանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Մարդանյանի մարմնի տարբեր մասերին։

Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով՝ Մարդանյանը Բերդ բժշկական կենտրոնի տնօրենն է։

 

Լրահոս

Դիտել ավելին