Կարևոր իրադարձություններ

Այս հեղափոխությունն իրականացրել են անկախ դիրքորոշմամբ ինքնաբավ երիտասարդները, և կարևոր չէ, թե այս պահին որ ճամբարում են. «Առավոտ»

13 Հունիս, 2018 11:25
 Այս հեղափոխությունն իրականացրել են անկախ դիրքորոշմամբ ինքնաբավ երիտասարդները, և կարևոր չէ, թե այս պահին որ ճամբարում են. «Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունն առաջարկեց կենսաթոշակի կուտակային համա­կարգը, ես դրան կողմ էի՝ հասկանալով, իհարկե, որ այն ժամանակ կառավարության որևէ ծրագ­րին կողմ լինելը «թրենդի մեջ չէ»: Բայց բացի իմ անձնական կարծիքն այս սյունակում արտահայ­տելուց, իմ մասնագիտությունը հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր մարդկանց հետ և ներկայացնելու նրանց տեսակետը: Եվ ահա այդ  ժամանակ՝ 4 տարի առաջ, ես հարցազրույցներ էի վերցնում այդ ծրագրի դեմ դուրս եկած երիտա­սարդներից, այդ թվում՝ Մանե Թանդիլյանից և Գևորգ Գորգիսյանից: Նրանք արտահայտում էին տեսակետներ, որոնց հետ ես համաձայն չեմ, բայց իրենց էությամբ, իրենց մտածելակերպով, ինչպես ասում են՝ «նոր Հայաստանի» ներկայացուցիչներ էին: 

Ինձ ընդհանրապես թվում է, որ այս հեղափոխությունն իրականացրել են անկախ դիրքորոշմամբ ինքնաբավ երիտասարդները, և բացարձակապես կարևոր չէ, թե այս պահին որ ճամբարում են նրանք և ինչպիսի պաշտոններ են զբաղեցնում:

Ուրախ եմ, որ Մանեն և Գևորգը հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին: 

...Կառավարության նիստում պարտադիր կու­տակայինին հակադրվել էր նաև տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, և կրկին կարելի է խոսել ընկալում­ների տարբերության մասին: Եթե Արծվիկ Մի­նասյանը նախորդ կառավարություններից որևէ մեկում հակադրվեր «շեֆի» տեսակետին, հասա­րակության մեծամասնության արձագանքը կլիներ՝ «վախ, Արծվիկ ջան, մեռնեմ դուխիդ, ժողովրդի կողմից խոսեցիր, էն բռնապետ վարչապետն էլ չթողեց ձեն հանես, քո կարծիքն ունենաս»: Հիմա գերիշխող տեսակետը ճիշտ հակառակն է՝ «ախ դու, դաշնակցական, հարմարվողական, ուզում ես դեմ ըլլալով՝ կո՞ղմ լինես, չէ՜, էլ քեզ թույլ չեն տալու երկու լարի վրա խաղաս»: Ահա թե ինչ է նշանակում ժողովրդի վստահությունը վայելող և չվայելող կառավարություններ: Իհարկե, Արծվիկ Մինասյանի համար ճիշտ կլիներ հակադրվելուց հետո նաև հրաժարական տալ, ինչպես Մանե Թանդիլյանը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին