Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԶԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը

13 Հունիս, 2018 11:17
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԶԲ նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեիկո Նակաոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ ակտիվ փոխգործակցությունն ու ընդգծել, որ բանկի օժանդակությամբ մեր երկրի տնտեսության մեջ կյանքի են կոչվել բազմաթիվ խոշոր ծրագրեր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ և վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:

Տակեիկո Նակաոն իր հերթին նշել է, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն է ձևավորվել մի շարք ոլորտներում և հավելել, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակել և ընդլայնել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին: Պարոն Նակաոն հավելել է նաև, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները:

Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը ենթակառուցվածքների զարգացման, գյուղատնտեսության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը և ԱԶԲ նախագահն անդրադարձել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի ընթացքին:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին