Կարևոր իրադարձություններ

Երիտասարդ նախարարների փոքր ունեցվածքը. «Ժողովուրդ»

13 Հունիս, 2018 10:11
Երիտասարդ նախարարների փոքր ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը, ում անձի վերաբերյալ վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարկումներ եղան, պարզվում է ո՛չ տուն ունի, ո՛չ ավտոմեքենա: Համենայնդեպս, այդպես նշված է իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրում:

Իսկ ահա մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի ֆինանսական վիճակը քիչ թե շատ բարվոք է: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ դրամական միջոցները կազմել են ավելի քան 1 մլն 251 հազար դրամ եւ 597 դոլար:

Հուսանք, որ նշված երկու նախարարների ֆինանսական վիճակը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց՝ ի հաշիվ պետական բյուջեի, սրընթաց աճ չի արձանագրի, ինչպես նախորդների դեպքում էր:

Ավելի մարնամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին