Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    556
    564

  • RUB

    7,48
    7,73

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ սահմանա­պահ զորքերի նորանշանակ հրամանատարը բողոքի ակցիային միացած ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարն էր. «Ժողովուրդ»

13 Հունիս, 2018 09:50
ԱԱԾ սահմանա­պահ զորքերի նորանշանակ հրամանատարը բողոքի ակցիային միացած ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատարն էր. «Ժողովուրդ»

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ԱԱԾ սահմանա­պահ զորքերի հրամանատար է նշա­նակել Վաղինակ Սարգսյանին: Այս նշանակումը, սակայն, պատահական չէ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ 10 օր տևած «Իմ քայլը» նախաձեռնու­թյան բողոքի ակցիային հանկարծակի միացան ՀՀ զինված ուժերի խաղաղա­պահ բրիգադի մի խումը զինծառայող­ներ համազգեստներով: Եվ Սարգսյանը եղել է հենց այդ բրիգադի հրամանա­տարը:

Ըստ ՊՆ-ում տարածված լուրե­րի՝ զորամասի հրամանատարական կազմն է օգնել զինվորներին միանալ բողոքի ակցիային: Հիմա շատերը հակ­ված են կարծելու, որ Վաղինակ Սարգսյանին նման բարձր պաշտոնի նշանա­կելը կապված է հենց այդ դեպքի հետ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին