Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Որտե՞ղ են ուզում «քցեն» Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

13 Հունիս, 2018 09:34
Որտե՞ղ են ուզում «քցեն» Նիկոլ Փաշինյանին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:: Մինչ մամուլում լայնորեն քննարկվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է միայնակ մասնակցել ԱԺ հնարավոր արտահերթ ընտրություններին՝ ձերբազատվելով «Ելք» դաշինքից, ակտիվ գործունեության են անցել «Ելք»-ի մյուս երկու կուսակցությունները:

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների անդամները խիստ ջերմացել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ակտիվի հետ:

Հաճախ նրանք նիստերի դահլիճում եւ դահլիճից դուրս քննարկումներ են ունենում, ինչը նախկինում չի եղել:
Ստացվում է, որ ընտրությունների շեմին եթե Նիկոլ Փաշինյանը որոշի միայնակ թողնել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, նրանք անմիջապես քաղաքական ապաստան կգտնեն «Ծառուկյան» դաշինքում:

Իսկ արդյունքում՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում Նիկոլ Փաշինյանը քայլ կանի եւ իր նվիրական աթոռը կզիջի «Ծառուկյան» դաշինքից որեւէ մեկին. Չէ՞ որ քաղաքականության ու բիզնեսի տարանջատման կողմնակից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, դժվար թե իր խոսքից հետ կանգնի ու ստանձնի կառավարության ղեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին