Կարևոր իրադարձություններ

Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն. վարչապետ

13 Հունիս, 2018 09:29
Ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն. վարչապետ

Արդեն կա որոշում, ըստ որի՝ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները կզրոյացվեն։ Այս մասին «Ֆեյսբուքյան» ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե մարդը վերցրել է ասենք 1 միլիոն դրամ վարկ և ինչ-ինչ պատճառներով չի կարողացել վճարել, և այդ վարկը տույժ-տուգանքներով հասել է 3 միլիոնի, մենք արդեն բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները զրոյացվեն։ Դրա արդյունքում բանկերի և վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի»,– ասել է նա։ 

Վարչապետի խոսքով՝ դրանից հետո կսկսեն նաև վարկային պատմությունների մաքրման գործընթաց։ «Եվ սկզբնական շրջանում, այսպես ասած, փոքր պոչ ունեցողների պատմությունը կմաքրվի, որ նրանք նոր վարկ ստանալու հնարավորություն ստանան, և կամաց–կամաց այդ թիվը կմեծանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին