Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրությունները մոտ են. համաձայնության կառավարության 1-ին աղմկոտ անհամա­ձայնությունները. «Ժամանակ»

13 Հունիս, 2018 09:24
Արտահերթ ընտրությունները մոտ են. համաձայնության կառավարության 1-ին աղմկոտ անհամա­ձայնությունները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի ներքաղաքա­կան կյանքում նախընտրական տրամադրություններն ու տրա­մաբանությունը եկել են ավելի շուտ, քան արտահերթ ընտրու­թյան շուրջ ժամկետների և պայմանների մասին քաղաքա­կան ուժերի համաձայնությու­նը: Այլ կերպ ասած՝ ներկայիս իրավիճակում կարծես թե շա­բաթը ուրբաթից շուտ է եկել, և համաձայնության կառավա­րությունում տեղի են ունենում առաջին աղմկոտ անհամա­ձայնությունները, ընդ որում, թե´ հենց կառավարության, թե´ խորհրդարանի իմաստով: 

Մենք ընդամենը նախօրեին մեր հոդվածներից մեկում ար­ձանագրել էինք, որ խորհրդա­րանում տեղի է ունենալու վճռո­րոշ ճակատամարտը, այն բա­նից հետո, երբ ՀՀԿ-ն դադարեց լինել մեծամասնություն և, փաստորեն, մեծացրեց դրա­նով ԲՀԿ ձայների նշանակու­թյունը նոր կառավարության համար, միևնույն ժամանակ, իհարկե, ԲՀԿ-ին դնելով արդեն այդ կառավարությանը բացա­հայտ ընդդիմանալու անհրա­ժեշտության առաջ:

 
 

 


Եվ երեկ, ըստ էության, խորհրդարանի հայտարարու­թյունների ժամին «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամա­վորները գրոհել էին կառավա­րությանը՝ «Բարեգործության մասին» օրենքի առիթով, որը դիտարկում են «թիվ մեկ բարե­գործ» Գագիկ Ծառուկյանի դեմ քայլ: Իհարկե, օրենքը մշակել է նախորդ կառավարությունը, սակայն այն ԱԺ է ներկայացրել ներկայիս կառավարությունը: Միտումնավո՞ր է արվել դա, թե՞ պարզապես, այսպես ասած, արագության բերումով, երբ որևէ մեկը նոր կառավարու­թյունում չի էլ նկատել խնդրի քաղաքական ենթատեքստը: Սակայն եթե կար նման հավա­նական թյուրիմացություն, ապա «Ծառուկյան» դաշինքը կարող էր նախ փորձել, այսպես ասած, համաձայնության խո­ղովակներով հասկանալ, թե ինչ է կատարվել, և եթե կառա­վարությունը օրենքի նախագի­ծը հետ չկանչեր, նոր միայն ձեռնամուխ լիներ գործնակա­նում վերջնագրային տոնով հայտարարություններին: 

«Ծառուկյան» դաշինքի պատ­գամավորները հայտարարել են, որ կառավարության բերած օրինագիծը ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ է, այլ բարեգոր­ծության կարիք ունեցող քա­ղաքացիների, և նրանց ցույց են տալու կառավարության դուռը: Սա վերջնագիր է կամ շանտաժ, և եթե անգամ կա­ռավարությունն իր գլխակո­րույս խնդիրների թոհուբոհում չի նկատել, թե ինչ է տարել խորհրդարան, ապա «Ծառուկյան» դաշինքի ելույթներից հե­տո արդեն ստեղծվել է վիճակ, երբ նահանջը, ըստ էության, կնշանակի լոկալ պարտություն դաշինքին, ինչը թավշյա հեղափոխության թիմի համար կլինի առաջին պարտությունը: Իսկ մինչ «Ծառուկյան» դաշինքի հետ խնդիրը, կառավարությու­նում, ըստ էության, զուգահեռ խնդիրներ առաջացան ՀՅԴ-ի և ինչ-որ իմաստով նաև «Լու­սավոր Հայաստան»-ի հետ, որի ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կուտակային կենսաթո­շակային համակարգի պար­տադիր ներդրմանը դեմ լինե­լով՝ հրաժարական տվեց այն բանից հետո, երբ կառավարու­թյունը հրաժարվեց հետաձգել, և հայտարարեց, որ ուղղակի պարտադրված է ներդնել այդ համակարգը՝ կանգնած լինե­լով նախորդ կառավարության արդեն սկսած լինելու փաստի առաջ:


Սակայն Մանե Թանդիլյանի հրաժարականին նախորդել էր նաև հայտարարությունը, որ «Ելք» դաշինքում քննարկվում է ընտրություններին միասնա­կան, թե առանձին մասնակցե­լու հարցը: Մանե Թանդիլյանի հրաժարականը կարող էր վկա­յել, որ ՔՊ թիմը մերժում է մի­ասնական մասնակցությունը: Իհարկե, Թանդիլյանը դուրս է եկել նաև «Լուսավոր Հայաստան»-ից, բայց այն, որ տրա­մադրությունները այդպիսին են, երևի թե հուշում է նաև ԼՀ կուսակցությունից պատգամա­վոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությունը, թե առանձին գնալու դեպքում «Ելք»-ի որևէ ուժ չի հաղթի: Այս հայտարա­րության քաղաքական համար­ժեքությունը, մեղմ ասած, խնդրահարույց է, սակայն տվյալ պարագայում հատկան­շական է, որ անգամ «Ելք» դա­շինքի կուսակցությունն է, կա­մա թե ակամա, վերջնագրային տոնով խոսում Նիկոլ Փաշինյանի թիմի հետ՝ նկատելով կամ չնկատելով այդ տոնը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին