Կարևոր իրադարձություններ

Ինչու Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում դեռևս չի այցելել Արցախ. «Ժողովուրդ»

13 Հունիս, 2018 08:37
Ինչու Արմեն Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում դեռևս չի այցելել Արցախ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արմեն Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ ստանձնել է ՀՀ նախագահի պաշտոնը, սակայն այս ողջ ընթացքում չի այցելել Արցախի Հանրապետություն: Նա այնտեղ եղել է միայն նախագահ ընտրվելուց առաջ՝ փետրվարի 9-ին, եւ վերջ: Ավելին՝ այս ընթացքում Արմեն Սարգսյանը նույնիսկ տեսակետ չի հայտնել Արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք առաջիկայում նախատեսված է այց Արցախ, ինչին ի պատասխան՝ նախագահի լրատվական ծառայությունից նշեցին. «Պաշտոնական այց դեպի Արցախ առաջիկայում նախատեսված չէ»: Իսկապես խոսուն փաստ է: Չնայած, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ Սարգսյանը Երեւանում մի քանի անգամ հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեկ փաստ էլ. իր պաշտոնավարման ընթացքում Արմեն Սարգսյանը հասցրել է լինել միայն ՌԴ-ում ու Վրաստանում: Ասել է թե՝ սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյան դեռեւս չի շտապում երկիրը ներկայացնել արտերկրում:

Ավելի մարնամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին