Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանը Հայաստանում է՝ էլէներգիայի սակագնի հարցով. Կհանդիպի՞ Փաշինյանի հետ. «Հրապարակ»

13 Հունիս, 2018 08:17
Սամվել Կարապետյանը Հայաստանում է՝ էլէներգիայի սակագնի հարցով. Կհանդիպի՞ Փաշինյանի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախորդ օրվանից Հայաստանում է «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Ի շարս այլ խնդիրների, եկել է նաեւ անապահով խավերի էլէներգիայի խնդրով։

Ինչպես ասաց էներգետիկայի նախարարության աղբյուրը՝ ՀԷՑ-ի սեփականատերերը համաձայն են անապահով խավի համար էլէներգիայի գինն իջեցնել․ «Մենք, իհարկե, կարող էինք եւ մենաշնորհային հանձնաժողովի միջոցով դա անել, սակայն ՀԷՑ-ի սեփականատերերն ասացին, որ կարող ենք իրենց հետ բանակցությունների արդյունքում դա անել»։

Ի դեպ, դիտարկվում է նաեւ էլէներգիայի սակագնի իջեցման տարբերակը։ Դա չի՞ հանգեցնի ՀԷՑ-ում կրճատումներին։ «Չեմ կարծում»։ Նշենք, որ Ս․ Կարապետյանը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի, Հովիկ Աբրահամյանի եւ, իհարկե՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Կհանդիպի՞ գործարարը Փաշինյանի հետ՝ մեր աղբյուրները վստահ չէին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին