Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    562
    570

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Բո­լոր ՀՀԿ-ական փոխ­մարզ­պետ­նե­րը կա­զատ­վեն աշ­խա­տան­քից. «Փաստ»

13 Հունիս, 2018 08:10
Բո­լոր ՀՀԿ-ական փոխ­մարզ­պետ­նե­րը կա­զատ­վեն աշ­խա­տան­քից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տվյալներով, այս օրերին բոլոր մարզերի ՀՀԿ-ական փոխմարզպետները փորձում են հասկանալ իրենց կարգավիճակը՝ զուգահեռ իրենց նախկին հովանավորյալների միջոցով նոր աշխատանքի հարց լուծել: Նրանց մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք իրապես այդ աշխատավարձի հույսին են, և նույնիսկ մեկ ամիս առանց աշխատանքի մնալը կարող է լուրջ ֆինանսական խնդիրներ առաջացնել:

Բանն այն է, որ «Փաստի» հավաստի տեղեկություններով, կառավարությունում որոշում է կայացվել նաև փոխմարզպետների, իսկ հետո նաև վարչությունների պետերի մակարդակով ազատվել բոլոր ՀՀԿ-ականներից: Սակայն դա միանգամից անել հնարավոր չէ, ուստի փորձելու են աստիճանաբար կյանքի կոչել այդ ծրագիրը: Իսկ հնարավոր չէ ոչ թե այն պատճառով, որ նրանք անփոխարինելի են, այլ առաջին հերթին այն առումով, որ մարզերում միմյանց լավ են ճանաչում և մարզպետների համար դժվար է «նույն քաղաքի կամ թաղի տղային» ասել՝ գնա:

Ուստի գործում է նախկին սկզբունքը. մարզպետները հաճախ ուղղակի փոխմարզպետներին հասկացնում են, որ իրենք չեն որոշում կայացնողը, և մատով ցույց են տալիս վերև՝ նկատի ունենալով էլի Բաղրամյան 26-ը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին