Կարևոր իրադարձություններ

Շուրջ 20 տարի համակարգն ուղղակի չի աշխատել

13 Հունիս, 2018 00:25
Հեղինակ՝ Դավիթ Պետրոսյան
Շուրջ 20 տարի համակարգն ուղղակի չի աշխատել

ԵՊՀ ուսանող, «ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը գրում է.

Ինձ մոտ այս մի քանի օրը որոշ մտահոգություններ սկսեցին առաջանալ և այսօր ամեն դեպքում որոշեցի կիսվել, հուսով եմ՝ կկարողանամ մտքերս ճիշտ ձևակերպել։
Կարծում եմ, որ այժմ մենք շատ նուրբ անցումային էտապում ենք, որտեղ պետք է փորձենք լինել հնարավորինս հավասարակշռված, շրջահայաց և ադեկվատ։ Թավշյա հեղափոխությունը միգուցե արագ տեղի ունեցավ, բայց դրա և դրանից առաջ եղած գործընթացների գինը բավականին ծանր էր։ Այժմ միգուցե արդեն սովորական է մեզ համար դարձել, որ նախկին իշխանությունները էլ իշխանություն չեն, որ ոստիկանությունը լուրջ բացահայտումներ է անում, ,միլիոնավոր դրամներ են բյուջե գալիս, նախկին ռեժիմի մնացորդները հրաժարական են տալիս և շատ լավ կադրեր գնում են պետական համակարգ, շատ քաղբանտարկյալներ ազատ են արձակվում, բայց կարծում եմ, որ պետք է մենք այս ամենը արժևորենք և գնահատենք։ Շուրջ 20 տարի համակարգը ուղղակի չի աշխատել, եղել են փակ համակարգեր, որ սպասարկել են մի խումբ անձանց շահեր ու հիմա ուղղակի նույնիսկ մեխանիզմներ չկան, որ նոր իշխանությունները աշխատեն, կուտակվել են բազմաթիվ խնդիրներ և բացթողումներ, թերացումներ կարող են լինել, բայց մեր արձագանքի ձևը դրանց կարծում եմ, որ պետք է հիմնված լինի առկա ռիսկերի հաշվարկման վրա։ Այս պահին կարծում եմ՝ ժամանկային չէ մտածել, որ մեր խնդիրը ամենակարևորն է, խնդրում եմ, եկե՛ք լինենք մի քիչ համաբերատար, բայց միևնույն ժամանակ զգոն։ Ամենևին չեմ ուզում ասել, որ չպետք է լինի քննադատություն կամ ընդդիմություն, ո'չ, քաղաքացիական հասարակություն միշտ պետք է լինի, ընդդիմություն միշտ պետք է լինի, բայց նրանց առողջ համագործակցություն համար մենք պետք է ունենանք գոնե կայացած քաղաքական համակարգ, ժողովրդավարական ինստիտուտների կայացվածության որոշ աճ, բայց մեզ մոտ ընդամենը շաբաթներ առաջ է ավտորիտար- կրիմանալ իշխանությունը գնացել։ Ես էլ շատ կուզեի, որ ԵՊՀ-ի հարցրեը օրեր առաջ կարգավորվեին, բայց նաև հասկանում եմ, որ ժամանակ է պետք։ Կարծում եմ՝ այժմ պետք է առաջնորդվենք գերակա շահով, իսկ դա հեղափոխության հաղթանակի, հռչակված արժեքների և սկզբունքների ամրապնդումն է։ Ինձ համար պայքարը նախկին ռեժիմի մնացորդների, խեղված արժեհամակարգի դեմ դեռ չի ավարտվել, հավատացե'ք, որ աշխատելու շատ տարածքներ կան, եկե՛ք մեր էներգիան այդ ուղղությամբ ուղղենք։
Հ․Գ․ Իսկ պատեհապաշտներին, չարախնդողներին ասեմ, որ ուսանողությունը ամեն վայրկայն պատրաստ է ոտքի կանգնել հեղափոխության պահպանման համար ։)

 

Լրահոս

Դիտել ավելին