Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Փարիզում գերի վերցված պատանդներն ազատ են արձակել

12 Հունիս, 2018 23:13
Փարիզում գերի վերցված պատանդներն ազատ են արձակել

Փարիզում պատանդառության մեջ գտնվող անձինք ազատ են արձակվել, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերար Կոլոնին, պատանդառու տղամարդը ձերբակալվել է:

«Փարիզ, 10-րդ շրջան. տղամարդը ձերբակալվել է, պատանդներն անվտանգության մեջ են: Ողջունում եմ ոստիկանության և փրկարարական ծառայությունների պրոֆեսիոնալիզմն ու արագությունը», - թվիթերյան իր էջում գրել է ֆրանսիացի նախարարը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանությունը գրոհ է նախաձեռնել այն շենքում, որտեղ պահվում էին պատանդները: Պանտանդառուն հայտարարել էր, որ զինված է և պահանջում էր կապ հաստատել Իրանի դեսպանության հետ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին