Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483

  • EUR

    553,5
    561,5

  • RUB

    7,42
    7,67

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում

12 Հունիս, 2018 23:05
Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է «Grand Chess Tour»-ում:

Grand Chess Tour-ի այս տարվա առաջին փուլը տեղի կունենա հունիսի 12-16-ը Բելգիայի Լյովեն քաղաքում:

Գերմրցաշարում հանդես են գալու Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Գրիշչուկը և Վիշվանաթան Անանդը:

Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ և 18 տուր՝ կայծակնային: Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ կայծակնային շախմատում հաղթանակի համար՝ 1 միավոր, ոչ-ոքիի՝ 0.5:

Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-ին և 16-ին՝ կայծակնային շախմատի պարտիաները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին