Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է գլխավոր հարկադիր կատարողը

12 Հունիս, 2018 22:30
Ո՞վ է գլխավոր հարկադիր կատարողը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:     Կրթությունը       

1977 – 1987 Հրազդանի Պարույր Սևակի անվան թիվ 8  միջնակարգ դպրոց 

1987 – 1995 Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ,  գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետ 

1996 – 1999 Հրազդանի Լ.Օրբելու անվան համալսարան,  իրավագիտության ֆակուլտետ     Աշխատանքային փորձը   

1997 – 2002 «Հրազդան» ջրմուղ կոյուղու աբոնենտական բաժնի  պետ, այնուհետ՝ «Հրազդան» ջրմուղ կոյուղու պետի  տեղակալ՝ ֆինանսական հարցերով   

2001 – 2003 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  վտարման և բնակեցման գործողություններ  իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար    2003 – 2004 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևանի ստորաբաժանման վտարման և  բնակեցման գործերով բաժանմունքի պետ   2004 – 2009 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն  բաժանմունքի պետ     2009 – 2010 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի պետ   

2010 – 2011 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ 

2011 – 2012 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Երևան քաղաքի Աջափնյակ-Դավթաշեն բաժնի  պետ   

2012 – 2018 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Կոտայքի մարզային բաժնի պետ 

2018 թվականի հունիսի 11-ից՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող

 

Լրահոս

Դիտել ավելին